Սիրիայում նախագահական ընտրություններին առաջադրվելու 51 թեկնածու

107

Սիրիայի ժողովրդական խորհուրդը (խորհրդարանը) Գերագույն սահմանադրական դատարանից 51 թեկնածուի դիմումներ է ստացել մայիսի 26-ին կայանալիք նախագահական ընտրություններին մասնակցելու համար: Այս մասին հայտնում է SANA պետական գործակալությունը:

«Ժողովրդական խորհրդի ղեկավարը հայտարարել է Գերագույն սահմանադրական դատարանից նախագահի թեկնածու առաջադրված թեկնածու Հասան Ռաբիա Ռուվեիլի դիմումը փոխանցելու մասին: Սա նախագահական ընտրություններին մասնակցության 51-րդ հայտն է»,- գրում է գործակալությունը:

2014-ի ընտրություններում գրանցվել էր 24 դիմում, ընտրություններին մասնակցել էր երեք թեկնածու, այդ թվում՝ գործող նախագահ Բաշար ալ Ասադը:

Համաձայն Սիրիայի Սահմանադրության՝ խորհրդարանը թեկնածուների դիմումներն ընդունում է նախընտրական քարոզարշավի մեկնարկի մասին հայտարարությունից (ապրիլի 19) հետո՝ 10 օրվա ընթացքում: Միայն վերջին 24 ժամվա ընթացքում հայտ է ներկայացրել 12 թեկնածու: Սակայն ընտրություններին կկարողանան մասնակցե