Պետության կործանման իրավական հիմքը դարձավ Սահմանադրության 2-րդ հոդվածի առաջին մասը. «իշխանությունը պատկանում է ժողովրդին . . .»։

92

Հայկական երրորդ պետության կործանման իրավական հիմքը դարձավ ՀՀ Սահմանադրության 2-րդ հոդվածի առաջին մասը. «Հայաստանում իշխանությունը պատկանում է ժողովրդին . . .»։

Հոդվածի շարունակությունն այլևս կարևոր չէ, քանի բոլոր դատարկամիտ պոպուլիստներն ու թշնամական դիվերսանտները իրենց պետականաքանդ գործողությունները հենց այս մասի վրա են հիմնավորում։

Երբ պետական սեփականություն հանդիսացող իշխանությունը պետության բարձրագույն իրավաբանական փաստաթղթով հանձնում ես «ժողովրդին», հետևանքը լինում է պետության կործանումը։ Ամեն հարյուր թափառական ակտիվիստ իրեն հռչակում է «ժողովուրդ», հղում անում Սահմանադրության 2-րդ հոդվածի առաջին մասին ու հարձակվում պետության վրա։

«Ժողովուրդը»` որպես իշխանության առաջնային, միակ և բացառիկ աղբյուր, իր իշխանությունն իրացնում է ԲԱՑԱՌԱՊԵՍ ընտրությունների կամ հանրաքվեների ժամանակ` հավաքական կերպով ստանալով իշխանության կրողի սահմանադրա-իրավական կարգավիճակ, իսկ իշխանության ձևավորումից հետո ԴԱԴԱՐՈւՄ է լինել «իշխանություն կրող ժողովուրդ», քանի որ այդ պահից սկսած իշխանությունը փոխանցվում է իր իրական տիրոջը` ՊԵՏՈւԹՅԱՆԸ։

Պատմությանը հայտնի են «ժողովրդի իշխանության» մութ և արյունոտ էջեր, որոնցից վերջինը Հայաստանի 2018-2021թթ իշխանությունն է։ Ժողովրդի իշխանության հետևանքները իր վրա առաջինը զգում է հենց ինքը` «ժողովուրդը», ինչի հետևանքով կամ սթափվում է և փոխանցում իշխնությունը պետությանը, կամ գնում անխուսափելի կործանման։

Այս հոդվածը պետք է փոփոխվի, իսկ դա նշանակում է, որ պետք է ընդունվի նոր Սահմանադրություն, հիմնադրվի և հռչակվի Հայաստանի չորրորդ Հանրապետություն։

Հ.Գ. Կիլոմետրով հեռու մնացեք բոլոր այն քաղաքական գործիչներից, որոնք հաճախ են օգտագործում «ժողովուրդ» բառը` ոչ ընտրական ժամանակաշրջանում։

Հաստատ խաբելու են, գցելու են ու փախնելու են . . .