Մեդվեդև․ Դեպի քառօրյա աշխատանքային շաբաթ անցումը պետք է լինի աստիճանական

98

Ռուսաստանի Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը մեկնաբանել է քառօրյա աշխատանքային շաբաթվան անցումը՝ պատասխանելով «ВКонтакте» սոցիալական ցանցի օգտատերերի հարցերին VKLive-ի ուղիղ հեռարձակման ժամանակ:

«Ընդհանուր առմամբ, աշխարհը գնում է այդ ուղղությամբ։ Դեպի քառօրյա աշխատանքային շաբաթ անցումը պետք է լինի աստիճանական և հիմնված լինի տնտեսական տրամաբանության վրա: Բայց վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում մարդկության զարգացման պատմությունը ցույց է տալիս, որ մեքենայացման, գործընթացների ավտոմատացման, համակարգչային տեխնոլոգիաներին անցման հետևանքով աշխատանքային ժամանակը նվազում է, իսկ ազատ ժամանակն ավելանում: Եվ ինձ թվում է, որ դա ընդհանուր առմամբ վատ չէ մարդկության համար»: