Թուրքիան Սպուտնիկ V պատվաստանյութի մատակարարման պայմանագիր է ստորագրել

108

Թուրքիան Սպուտնիկ V ռուսական պատվաստանյութի մատակարարման մասին պայմանագիր է ստորագրել, հայտնել է Թուրքիայի Առողջապահության նախարար Ֆահրեթին Քոջան:

«Թուրքիան պայմանագիր է ստորագրել վեց ամսվա ընթացքում Սպուտնիկ V պատվաստանյութի մատակարարման մասին։ … Առաջին առաքումը կլինի մայիսին: Այս պատվաստանյութի արտակարգ օգտագործման թույլտվություն տալու գործընթացը վերջնական փուլում է», նախարարի խոսքերը հաղորդել է Anadolu գործակալությունը:

Բացի դրանից, Թուրքիային փոխանցվել են Սպուտնիկ V-ի արտադրման տեխնոլոգիաները: