Գարեգին Նժդեհի նամակաները՝ Սիմոն Վրացյանին

73

2002 թվականին «Ազգայնական ակումբը» հրատարակել է Նժդեհի այն վավերագրերը, որոնք հայտնաբերվել են Հայ Յեղափոխական Դաշնակցության կենտրոնական արխիվի գործերում (Բոստոն-ԱՄՆ): Գրքույկում տեղ են գտել բացառապես արխիվային անտիպ փաստաթղթեր, որոնք նամակներ են, հրամաններ և վերաբերում են Լեռնահայաստանի ինքնապաշտպանությանը: Գրքույկից առանձնացրել ենք մի քանի նամակ` ուղղված Սիմոն Վրացյանին:

« ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ ՎՐԱՑՅԱՆԻՆ (Թավրիզում)1

Լեռնահայաստանը ինձ համար եղել է ու կմնա ինքնանպատակ եւ ոչ <1 ւսնընթ. բառ> Հայաստան ասելով ես հասկացել եմ նախ եւ առաջ մեծ Սյունիքը եւ հենց սրանով պետք է բացատրել իմ որոշումը ինչ գնով էլ որ լինի ձեռքից չտալ այս երկիրը: Ես կուզեի, որ իմ բոլոր ընկերները բաժանեին իմ կարծիքը եւ Լեռնահայաստանի ինքնապաշտպանության գործում առաջնորդվեին իմ տեսակետով: Առանց Մեծ Սյունիքի Միացյալ եւ Անկախ Հայաստան լինել չի կարող: Ահա այն մեծ ճշմարտությունը, որի մոռացումով մենք կկորցնենք ամեն ինչ: Առաջարկում եմ. 1. Ամեն կերպ աշխատել մեր ապստամբական շարժումը վերածել համաանդրկովկասյան շարժման, նոր ռազմաքաղաքական բազաներ ստեղծելով Ադրբեջանում եւ Վրաստանում: 2. Չբավականանալ Եվրոպայում ստեղծված կոմիտեով եւ ամենակարճ ժւսմանակամիջոցում հայերից, թուրքերից եւ վրացիներից խառն կոմիտեներ ստեղծել նաեւ Հայաստանում, Ադրբեջանում եւ Վրաստանում: Այդ առթիվ հրահանգել մեր դիվանագիտական ներկայացուցչությանը: 3. Ոչ մի միջոց չխնայել ռազմամթերք ներմուծելու Հայաստան (Լեռնահայաստան):

ՀՀ Զինվորական նախարար Սպարապետ`

Զորավար` Նժդեհ

1921թ. 17 հունիս Հանքեր »

ՀՅԴ ԿԱ, <…>-11: Ձեռագիր (ոչ Նժդեհի ձեռքով գրված): Փաստաթղթի վրա արված է մուտքագրում. N 27 22/VI 921 Թավրիզ:

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏԻՆ2

Սիրելի ընկեր! Մինչեւ հոգուս խորքը խոցված եմ, վիրավորված երեւանյան գորքերի եւ հրամանատարության կատարած անլուր դավաճանությունից: Ես Լեոնիդասյան կիրճեր3 , հրաշագործություններ չէի սպասում երեւանյան զորամասերից, որովհետեւ քաջ ծանոթ էի նրա հրամանատարների 90%-ի պարտվողական հոգեբանության հետ, բայց չէի սպասում նաեւ, որ այդպես անաստվածորեն կապտակեն իմ հպարտությունը, առանց դանակի կմորթեն իմ հավատը: Սեւ լիներ այն օրը, երբ այդ թունավորված զորամասերը հայտարարվեցին Դավիթբեգյան ժողովրդական բանակի շարքերում: 3000-ի հասնող զորամասը Վայոց Ձորի մեր հաջողությունից հետո, բացառությամբ Խնգոյի եւ Մուկուչի հեծելախմբերի մի մարդու պես, թշնամու աննշան կոնտրհարձակումից ահաբեկված, անցնում է կարմիրների կողմը: Կուռոն, որին հրամայված էր ան<…> մնալ Վայոց Ձորում եւ արթուն հսկել ու սատարել, ամենակարճ ժամանակում կազմակերպել ժողովրդական վաշտեր եւ ուժեղ ադմինիստրացիա,- չգիտեմ ինչու ամբողջ շտաբով վերադառնամ է Բագարչայ եւ Արշակ Հովհաննիսյանին վերջնագրի ձեւով չորս օր ժամանակ տալիս ընդունելու իր հրաժարականը: Արշակը չի ընդունում հրաժարականը, պատճառաբանելով, որ այդ առթիվ պետք է դիմել զինվորական նախարար-Սպարապետին: Կուռոն մնում է Բազարչայում, իսկ Հովհաննիսյանը գալիս է Գորիս զեկուցելու իրերի դրության մասին: Ընդամենը մի օր անց Կուռոն հադորդագրում է ինձ, թե թշնամին գործողություններ է սկսել. Հրամայում եմ ամրանալ եւ ինքնապաշտպանվել: Երկրորդ օրը կատարվում է անլուր խայտառակությունը: Պատճառները մեկից, երկուսից ավելի են: Չգիտեմ ինչու Կուռոն առանց իմ թույլտվության գերիներից մի քանի հարյուր հոգուն զինում է եւ խառնում իր զորքերին, որոնք կռվի ժամանակ անցնում են թշնամու կողմը եւ իրենց հետ քաշում հազարավորներին: Զորքը եղել է անղեկավար ել անկոնտրոլ ու հեշտությւսմբ բարոյալքման է ենթարկվել: Այդ կատաստրոֆից հետո երեւանյան հեծելախումբը ինքնագլուխ թողնում գալիս է Ղուշչիից եւ մերկացնում Գնդեւազի աջ թեւը: Սիսիանի գորամասը թողնելով Խաչիկը, ամրանում է հարավային Դարալագյազում մինչեւ որ Նախիջեւանը եւ Մինքենդը երկու կողմից սկսում են իրենց հարձակումները Սիսիանի վրա եւ կատաստրոֆի չորրորղ օրը ստիպում կառավարության հրահանգելու սիսիանցիներին քաշվելու եւ ամրանալու Սիսիանի սահմաններուն: Այժմ կռիվը Սիսիանի վրա է: ժողովուրդը պաշտպանվում է հերոսաբար: Զգացվում է

եռագծանի փամփուշտի կարիք: Ամեն կերպ աշխատեք գոնե հարյուր հազար հատ հասցնել ամենակարճ ժամանակամիջոցում:

Բարեւներով` Զորավար` Նժդեհ

<…> հունիսի 1921թ. Հանքեր »

ՀՅԴ ԿԱ, Ս.Վ. 5-17: Ինքնագիր

«ԸՆԿԵՐ ՎՐԱՑՅԱՆ !4

Պլատոնից մեծ բարեկամս ճշմարտաթյունն է, ասում են լատինները: Ես դեռ հավատում եմ (չնայած Հ. Տեր-Հակոբյանին արդարացնելու նպատակով «Այգ»-ում Ձեր գրած երկտողը թեթեւ հարվածել է իմ հավատը), որ Ձեր բարեկամներից ամենաբարձրն ու ամենամոտիկն է ու կմնա ճշմարտությունը: Լինել նախարար, ընկեր Վրացյան, այն էլ մեր օրերում, այն էլ մեր երկրում, ուր գրեթե մարդ չմնաց, որ այս կամ այն պորտֆելին չարժանանար,- մեր կուսակցության ու մասսաների համար այնքան էլ անհրաժեշտ ու փրկարար բան չէ: <…>րորներ չկային, բայց դեռ նահատակորեն ապրում ու գործում էին Ռոստոմն ու Զավարյանը եւ այնքա՜ն հին էր թվում Գաղափարի ծանր խաչը, այնքա՜ն ցանկալ է մահը կախաղանների վրա, բանտերի խորքերուն, տունդրայում… Չկային նախարարներ, բայց կար ՄԱՐԳԸ, Աստծու պես անես ու աննախանձ, Աստծու պես ճշմարիտ ու բարի, կային Ռոստոմն ու Զավարյանը, եւ անձնական սերն այնքա՜ն զուսպ, եսերը կաշկանդված էին… Նրանք կային եւ կուսակցության հմայքը ծով էր, անունը փառքի մեջ կորած: Երանելի’ օրեր: Ընկեր Վրացյան, Մարդը, Գաղափարի Աստվածաշունչ մարդն է մեռել, մարդն է պակասում մեզ եսականության ու մաղձի, նյութապաշտության ու շահի այս անփառունակ ու կոշմարային օրերում: Ինտելիգենցիայից պակաս աստվածախույզներ չենք եւ մենք, մտավորականներս: Առանց Ռոստոմների եւ Զավարյանների, առանց մարդ-աստվածների դժվարանում ենք ապրել, ոգեւորվել եւ ստեղծագոր ծել: Ես, ինչպես գիտեմ, եւ շատ ընկերներ վերջին տարիներուն, Ձեզ ընդունել ենք Ռոստոմին փոխարինողի եւ հավատացել Ձեզ. Հենց իմ այս անսահման հավատն էր, որ դրդեց ինձ առանց տատանումի Երկրի վարչապետության պորտֆելը ուրախությամբ հանձնելու Ձեզ եւ ինձ համար ստեղծելու de jure* մի ծանր եւ աբսուրդային վիճակ:բՍակայն այսօր, երբ ինչ ֊ինչ պատճառներով դուրս ենք գտնվում երկրից եւ իմ ու ճշմարտության տմարդ թշնամիները դաշույն են կագմակերպում ու հանում իմ դեմ (իսկ այդ անում են, որ իրենց ստեղծած ժխորում կարողանան իրենց կաշին ու անունը փրկել) դուք շարունակում եք լուռ մնալ: Հասկանալի պատճառներով մինչեւ օրս լուռ եմ մնացել եւ ես: Կոնսպիրատիվ կյանք վարելուս եւ հիվանդությանս պատճառով ես զրկված եմ հասարակությանը ճշմարտությունն ասելու եւ վրազդելու հնարավորությունից, իսկ երեկվա իմ կուսակցական «բարեկամները» քուն ու դադար կորցրած հասարակական կարծիք ու տրամադրություն են ստեղծում, գրպարտում, դավադրում եւ այլն: Եվ Դուք, իրազեկ այդ բոլորին, շարունակում եք լռել: Այս կամ այն նկատառումներով Դուք, որպես նախարար, կարող եք լռել, բայց, որպես Գաղափարի մարդ, Դուք պետք է խոսեք ու փողոցի երեսին շպրտեք ճշմարտությունը: Առանց ինձ. կամ իմ խոսքը լսելու Դուք Հ[յաստանի] կառավարության որոշ անդամների իմ թշնամիների (որոնք քաջ գիտեն, որ ես եւ Լեռնահայաստանի ժողովուրդը իրենց չենք ների Մինքենդի ցուսիման5 եւ Արաքս գետի պանաման)6 զրպարտանքի հիման վրա որոշումներ եք կայացնել տալիս իմ նկատմամբ: Ի՞նչ լեռնահայաստանցիների մասին է Ձեր խոսքը: Ո՞վ ասեց Ձեզ, որ Լեռնահայաստանից, բացառությամբ հազիվ մի տասնյակի հասնող գենվազցիների, Ղափանի մի վաշտապետի ու մի քանի սպաների, շիտակ մարդ են դուրս եկել: Դուք գիտե՞ք, ով պիտ ասեր Ձեզ, որոշ տեղում ուղղակի զինու ուժով եմ ցրել այն ժողովրդական վաշտերը, որոնք հրաժարվում էին մնալ Սյունիքում եւ ուգում էին հետեւել: (sic!֊ կազմողներ): Բացառությամբ մի քանի հոգու, Լեռնահայաստանից դուրս են եկել մութ ուժեր’ մեծամասնականների տները ապստամբության շրջանում թալանածները, անձնական հողի վրա քրեական սպանություններ կատարածները, թայֆայականները, ցարական, հին պաշտոնյաները, որոնց ես հասարակական եւ վարչական պաշտոններից շատ հեռու էի պահում, կեղծ ու պատիր, անմաքուր դաշնակցականները, որոնցից մեկը պետական տրանսպորտից ցորեն գողանալու համար էր ձերբակալվել, մյուսին Գորիսում պա<նիկւս> ստեղծելու եւ բոլորից աոաջ Փախչելու համար սպառնացել բանտարկությամբ, երրորդին ударний паек պահանջելու համար շշպրել, չորրորդին գյուղերում (Շահինյանի հրահանգով) դասակարգային շերտավորում առաջացնելու համար վռնդել Հանքերից, հինգերորդին գողին ագատելու նպատակով իր միջամտության համար հանդիմանել, վեցերորդին (պետական կոնտրոլ Տեր-Մինասյանին) մալականներից 2 ձիեր վերցնելու եւ Գորիս բերելու համար թքել, յոթերորդին (մինիստր Մինասին ) մալականի ձին յուրացնելու համար զզվանք հայտնել եւ պա<…> տվել վերջին երկուսին էլ հեռացնելու եւ այլն… <Մեր> այն լեռնահայաստանցին եւ Հ[այաստանի) կառավարության անդամներից մի քանիսը, որոնք շուտով կտեսնեք թե ի՞նչ չափով են մեղանչել ժողովրդի եւ ճշմարտության դեմ, որ հավատացնում են Ձեզ, որ իմ վերաբերմունքը եղել է անկորեկտ Հ[այաստանի] կառավարության նկատմամբ in corpore: Ինչո՞ւ անունները չեք տալիս, ինչո՞ւ չեք ստուգում: Ինչպե՞ս հաստատեցիք այդ զրպարտությունը, երբ գիտեք, որ այդ կառավարության մեջ կան անհատներ, որոնց ես չէի կարող չհարգել: Մի՞թե Տեր-Հակոբյանի ով լինելը չպարզվեց Ձեզ համար, երբ նրա գրպանից ոսկիների քսակը դուրս եկավ, երբ դա խաբում էր եւ ինձ, եւ իր կողմնակից 3 նախարարներին (Արշակ Հովխաննիսյան], Տերտերյան, Խոնդկարյան), որոնց նույնպես հայտարարում է, որ ոչինչ չկա մոտը: Երբ սեփական փողը (ինչպես ինքը հայտարարեց զորքի առաջ եւ տվեց իր ստորագրությունը) հանկարծ Թավրիզում դառավ պետական: Եթե դա պետական էր ինչո՞ւ էին պետական թղթադրամները գրավ դնում այդ պարոնին: Ես Մեղրիում ճանաչեցի եւ փոշմանեցի նրան մինիստր նշանակելուս համար: Խոստովանում եմ, որ եթե նա կամ Ես կուսակ-ցական չլինեինք, ես նրան 3 անգամ չէի փրկիլ լինչի դատաստանիդ: Այդ պարոնը, ինչպես եւ երկու հոգի ուրիշները թող ղուրբան լինեն Դաշնակցությանը, որի խաչը փակել էր բերանս և կաշկանդել ձեռքերս: Ո՞վ էր ճշմարտության բարեկամը. Եփրեմ Սարգսյա՞նը-դա չէր կարող անաչառ լինել իմ նկատմամբ, պատճառների մասին շուտով կիմանաք: Արշալույս Տեր-Ասատրյանը, որը թյուրիմացությամբ խուզարկվել էր եւ իրեն վիրավորված էր զգում: Արշակ Հովհաննիսյա՞նը, այդ Երկդիմի քաղաքականություն վարողը, որին ես եւ Լեռնահայաստանի ժողովուրդը դատապարտում ենք Մինքենդի աղետաբեր ցուսիմայի մեջ: Ergo7, մնում էր, որ Դու ասեիր cmon, ընկերներ, բայց Դուք այդ էլ չարեցիք: էհ, եղիցի կամք քո: Թող այդպես լինի: Թող, որ իմ եւ ճշմարտության բարեկամները, որ գտնվում են Արաքսի էն ափում, Լեռնահայաստանում, եւ այսօր քաղաքական հնարավորություն չունին խոսելու, ասելու ճշմարտությունը: Բայց այն, որ ամեն բան մեռնում է աշխարհում, բացի ճշմարտությունը, ինձ հաշտեցնում է իմ դրության հետ: Ես, ընկեր Վրացյան, այն սեւ ապերախտությունից, որը ես տեսա Ձեր կառավարության եւ Հ[այաստանի փրկության] կոմիտեի որոշ անդամների կողմից, հետո հոգեբանորեն անհնար եմ համարում իմ այստեղ կամ Թեհրանում մնալը: Ուստի խնդրում եմ Ձեզ, որպես Բյուրոյի անդամի, թույլ տալ ինձ անլեգալ ճանապարհով իմ զինակիցների հետ անցնելու Լեռնահայաստան եւ մնալու այստեղ անլեգալ հողի վրա. ժողովրդի տրամադրությունը. մեր մարդիկ նոր են վերադարձել երկրից: Ապստամբական ոչ մի փորձ չեմ անիլ, մինչեւ որ հարեւան երկիրներուն այդ բանը տեղի չի ունենա:

Լիահույս եմ, որ դժվարություններ չեք հարուցի որոշումս իրագործելու: Սպասում եմ Ձեր պատասխանին:

Բարեւներով` Նժդեհ

1921, 17 օգոստոս Թավրիզ »

ՀՅԴ ԿԱ, Ս.Վ. 5-22: Բնագիր: Ինքնագիր: