​​«Հնի և նորի» միությունը, կամ ինչպես է հայկական ընկերությունը պահպանում Երևանի ռետրո տեսքը

163

Մեր մայրաքաղաքի լանդշաֆտը սրընթաց կերպով փոխվում է, բայց քաղաքը դրա հետ մեկտեղ աստիճանաբար կորցնում է իր կոլորիտը։ Նրան ինքնատիպություն են հաղորդում միայն վահանակները, նրբագեղ նստարաններն ու յուրօրինակ կանգառները։

Այսօր մեզ համար թանկ անցյալի մասին հիշեցնում են փողոցային դիզայնի առաջին հայացքից անկարևոր տարրերը։ Մայրաքաղաքի լանդշաֆտի այդպիսի աննշան, բայց կարևոր դետալներից են ազգային ոճով կանգառները։

Հայկական ոճով առաջին տրանսպորտային «տաղավարը» ստեղծել է Outdoor Effect հայրենական ընկերությունը։ Տվյալ պահին կազմակերպությանը հաջողվել է պատրաստել և տեղադրել 15 նման կանգառ։ Նախատեսվում է տեղադրել ևս 30–ը։

@armeniasputnik