Կիևում մի կին պարալիզացվել է կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո

78

Կիևում մի կին մասնակիորեն պարալիզացվել է Covishield պատրաստուկով կորոնավիրուսի դեմ պատվաստվելուց հետո: Այս մասին չորեքշաբթի օրը հայտարարել է ուկրաինական «1 + 1» հեռուստատեսային լրատվական ծառայությունը:

«Պատվաստումից հետո պարալիզ. Կիևից 53-ամյա մի կին հոսպիտալացվել է Covishield-ով պատվաստվելուց հետո երրորդ օրը։ Հատուկ հանձնաժողովն ուսումնասիրում է, արդյոք կա կապ պատվաստման և պարալիզի միջև», ասվում է զեկույցում:

Аргументы и Факты-ի համաձայն, CoviShield-ը AstraZeneca-ի պատվաստանյութի հնդկական անալոգն է: Այն մշակվել է Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca դեղագործական ընկերության կողմից: