Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել

75

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը հեռախոսով քննարկել են բարձր մակարդակի առաջիկա շփումները և եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը Լեռնային Ղարաբաղում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման վերաբերյալ:

«Արտաքին գործերի գործակալությունների ղեկավարները քննարկեցին երկկողմ հարաբերությունների արդիական հարցեր, այդ թվում՝ առաջիկա բարձր մակարդակի շփումները։ Տեղի ունեցավ մտքերի փոխանակություն Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի համաձայնագրերի կատարման վերաբերյալ՝ ներառյալ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային կապերը ապաշրջափակելու համար եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը, որը համանախագահում են երեք երկրների փոխվարչապետները», ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։