Լավրովը պատասխանեց Բուլղարիայի մեղադրանքներին

214

Բրյուսելը պետք է պարզի Չեխիայում և Բուլղարիայում զինամթերքի պահեստների նկատմամբ անհատ ձեռներեցների առնչության հարցը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը մամլո ասուլիսում՝ մեկնաբանելով Բուլղարիայի մեղադրանքները Ռուսաստանի Դաշնությանը:

«Ես կարող եմ խոստովանել, որ Եվրոմիությունը, այնուամենայնիվ, պետք է հոգ տանի Չեխիայում և Բուլղարիայում տիրող իրավիճակի մասին: Իրավիճակը կապված է այն բանի հետ, որ որոշ անհատ ձեռներեցներ ներգրավված են զենքի առևտրի, զենքի ու զինամթերքի պահման մեջ: Եվրոմիությունը պետք է պատասխանի մեր հարցին, թե որքանով է ԵՄ-ն վերահսկում իր անդամների կողմից զենքի առևտրի ոլորտում տարբեր փաստաթղթերով նախատեսված պարտավորությունների կատարումը», ասել է Լավրովը ՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին: