Էր Ռիադը կարող է Saudi Aramco-ի 1%-ը վաճառել օտարերկրյա ներդրողի

89

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմադ բեն Սալման Ալ Սաուդը հայտարարել է, որ թագավորությունը, կորոնավիրուսային համաճարակից կանխատեսվող տնտեսական վերականգնման ֆոնին, բանակցություններ է վարում Saudi Aramco պետական ​​նավթային հսկայի 1% բաժնեմաս վաճառելու համար: Այդ մասին այսօր հաղորդել է Bloomberg-ը՝ վկայակոչելով տեղական հեռուստաընկերություն:

«Չեմ ուզում որևէ բան խոստանալ գործարքի ավարտի մասին, բայց բանակցություններ են տարվում աշխարհի առաջատար էներգետիկ ընկերություններից մեկի կողմից [Saudi Aramco-ի] 1%-ի ձեռքբերման համար», ասել է Մոհամմադ բեն Սալման Ալ Սաուդը:

Հավանական գործարքը գնահատվում է 19 միլիարդ դոլար։

Այն կարող է օգնել ֆինանսավորելու Սաուդյան Արաբիայի ծրագիրը՝ վերափոխելու և դիվերսիֆիկացնելու իր տնտեսությունը: