Բլինկեն․ ԱՄՆ-ի համար կարևոր է բաց խոսել Ռուսաստանի հետ

67

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը CNN-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ԱՄՆ-Ռուսաստան գագաթաժողովի հեռանկարները:

Բլինկենը պնդում է, որ ԱՄՆ-ն պատրաստ է պատասխան գործողությունների, եթե Ռուսաստանի իշխանությունները «շարունակեն իրականացնել չմտածված և ագրեսիվ գործողություններ»: Միաժամանակ նա նշել է, որ Վաշինգտոնն ակնկալում է «կայուն ու կանխատեսելի հարաբերությունների վրա» Մոսկվայի հետ:

«Դեմ առ դեմ խոսելու հնարավորությունը օգտակար կլինի թե՛ այն դեպքում, երբ մենք ստիպված կլինենք արձագանքել Ռուսաստանի շարունակական [նման] գործունեությանը, թե՛ եթե պետք է որոշենք՝ ինչ գործողություններ ձեռնարկել, եթե Ռուսաստանն ընտրի ավելի կանխատեսելի և կայուն ընթացք», ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը: