Բայդեն․ ԱՄՆ-ը «ցնցող առաջընթաց է գրանցել» համաճարակի դեմ պայքարում

49

Ամերիկացի առաջնորդ Ջո Բայդենը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, հայտարարել է, որ վերջին ամիսներին ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվելու դեպքերի թիվը զգալիորեն նվազել է, երկիրը «ցնցող հաջողությունների» է հասել համաճարակի դեմ պայքարում:

«Մենք ցնցող հաջողությունների ենք հասել ձեր բոլորի շնորհիվ: Վարակման և մահացության դեպքերը զգալիորեն նվազել են հունվարի 20-ից ի վեր, երբ ես ստանձնեցի նախագահի պաշտոնը։ Դեպքերը կշարունակեն անկում ապրել», ասել է նա:

Հունվարին երկիրը կորցնում էր «շաբաթական տասնյակ հազարավոր տարեցների։ Այն ժամանակ տարեցների 1%-ից պակասն էր լիովին պատվաստվել, այսօր տվյալ կատեգորիայի 67%-ը պատվաստումներ է ստացել», հավելել է նախագահը: