COVID-19-ով հիվանդացությունն աշխարհում հասել է առավելագույնի

77

Աշխարհում կորոնավիրուսի տարածման տեմպը, ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության, համաճարակի սկզբից ի վեր հասել է առավելագույնի: Անցյալ հինգշաբթի օրը՝ ապրիլի 22-ին, առաջին անգամ մոլորակի վրա հայտնաբերվեց մեկ օրվա ընթացքում վարակման ավելի քան 900 հազար դեպք, իսկ դրանից հետո օրական դեպքերի քանակը 830 հազարից չիջավ, հաշվարկել են ԱՀԿ փորձագետները:

Հնդկաստանում երկուշաբթի օրը իշխանությունները հաղորդեցին օրական 352 991 նոր դեպքի մասին։ Թուրքիան շարունակում է մնալ համաճարակի մեկ այլ խոշոր օջախ՝ 4,62 մլն։ Իրաքում վարակման դեպքերը երկրի համար ռեկորդային բարձր մակարդակի վրա են՝ օրական ավելի քան 8 հազար վարակված: