«Սպուտնիկ V»-ով երկու պատվաստումների միջակայքը կարող է ավելացվել մինչև 3 ամիս

94

«Սպուտնիկ V» կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին և երկրորդ պատվաստումների միջակայքը կարող է ավելացվել 21 օրից մինչև 3 ամիս։ Դա չի ազդի պատվաստումների որակի վրա, և որոշ դեպքերում կբարձրացնի իմունային պատասխանը: Այդ մասին տեղեկացրել է պատվաստանյութը մշակած Գամալեյա կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Գինցբուրգը:

«Մենք կարծում ենք, որ հաշվի առնելով բնակչության շրջանում պատվաստանյութի չափազանց մեծ պահանջարկը, այս որոշումը էապես կարագացնի բնակչության իմունիզացիան: Յուրաքանչյուր ազգային կարգավորող մարմին ինքնուրույն պետք է որոշի ՝ պահպանե՞լ պատվաստումների 21-օրյա ընդմիջումը, թե՞ հասցնել այն 3 ամսվա», ասել է նա և նշել, որ Ռուսաստանի Դաշնությունում այդ միջակայքը կմնա նույնը: