«Պայքարը» մինչև հիմա պայքարում է․ հարցազրույց Հակոբ Վարդիվարյանի հետ (տեսանյութ)

60

Azgonline.am-ը շարունակում է իր ընթերցողների ծանոթացնել Սփյուռքում հրատարակվող ՌԱԿ լրատվամիջոցների հետ, այսօր ներկայացնում ենք հարցազրույց «Պայքար» օրաթերթի գործադիր խմբագիր Հակոբ Վարդիվարյանի հետ:

Սփյուռքի հայկական պարբերականները դեռ նախորդ դարի սկզբներից մեծ դեր են կատարել հայ գաղթօջախների կյանքում: Բոստոնում հրատարակվող «Պայքար» օրաթերթը Ռամկավար ազատական կուսակցության պաշտոնական պարբերականն է, որը ժամանակի մարտահրավերների, քաղաքական իրավիճակների համատեքստում մշտապես կարևորել է ազգապահպան գործունեությունը: «Պայքարը» հայկական գաղթօջախները համախմբող, լեզվի, մշակույթի, ազգային գաղափարախոսության պահպանման դեր է ստանձնել: Օտարության մեջ հայկական պարբերական հրատարակելն ու տարածելը դյուրին գործ չէ. «Պայքարը» նաև հայկական մտածողությունը,  դիմագիծը,  հայի կերպարը, հայկական խնդիրներն օտարազգի հանրությանը  ներկայացնելու հարթակ է: