Ահաբեկչության կասկածանքով՝ Ֆրանսիայի ոստիկանությունը ձերբակալել է յոթ մարդու. AFP

173

Ֆրանսիայի ոստիկանությունը երկրի երկու շրջաններում բերման է ենթարկել ահաբեկչության մեջ կասկածվող յոթ մարդու: Այս մասին երեքշաբթի օրը հաղորդել է France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով դատարանի աղբյուրը:

Ձերբակալությունները տեղի են ունեցել Ստորին-Ռեյնի եւ Պյուի-դե-Դոմի դեպարտամենտներում:

Ձերբակալվածներից վեցը, ըստ աղբյուրների, չեչեն համայնքի անդամներ են: Մեկ այլ ձերբակալված ծնունդով Վրաստանից է: