«Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները տագնապալի ազդանշան են»․ Պեսկով

82

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները Մինսկի համաձայնագրերում փոփոխություններ կատարելու և նորմանդական ձևաչափի բանակցություններում մասնակիցների թվի ավելացման վերաբերյալ անհանգստացնում են: Այդ մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Financial Times-ին ուկրաինացի առաջնորդի տված համապատասխան հարցազրույցը:

«Սա հերթական տագնապալի ազդանշանն է: Մենք բազմիցս ասել ենք, որ սա շատ բարդ իրավիճակ է, սա ևս մեկ անգամ ամենաբարձր մակարդակի վրա, հավանաբար, ցույց է տալիս, որ Ուկրաինան կցանկանար փոփոխել Մինսկի գործընթացը, իսկ այն ուղղակի փոփոխել ՝ առանց դրան վերջ տալու անհնար է», ասել է Պեսկովը: