Մուրաշկո․ ՌԴ-ում կան տարածաշրջաններ, որոնք մոտ են կորոնավիրուսը հաղթահարելուն

143

Ռուսաստանում կան շրջաններ, որոնք մոտ են կորոնավիրուսը հաղթահարելուն, երկուշաբթի ասել է Ռուսաստանի առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն:

«Այսօր հինգ սուբյեկտներ արդեն մոտ են այդ հարուցիչը ամբողջովին վերացնելուն իրենց տարածաշրջանում», հայտարարել է նա Դաշնային ժողովում Ռուսաստանի Դաշնության օրենսդիրների խորհրդի նախագահության նիստում: Կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները որոշ շրջաններում շատ հաջող են իրականացվում, ասել է նա:

Ռուսաստանի կառավարությունն ավելի վաղ գործարկել է стопкоронавирус.рф ռեսուրսը՝ երկրում իրավիճակի մասին տեղեկացնելու համար: