ՀՀ անկախությունը չճանաչած Պակիստանը սատարել է Թուրքիային՝ Բայդենի հայտարարության պատճառով

78

Պակիստանի արտաքին գործերի նախարար Մահմուդ Կուրեյշին պաշտպանել է Թուրքիայի դիրքորոշումը՝ մեկնաբանելով Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունը: «Անադոլուն», վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարարության աղբյուրները, հայտնել է, որ այդ մասին դիվանագետն ասել է իր թուրք գործընկեր Մևլյութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում:

Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին ԱՄՆ նախագահ Բայդենն իր ելույթում կիրառեց Հայոց ցեղասպանություն եզրույթը: Անկարան կտրուկ արձագանքեց ԱՄՆ նախագահի հայտարարությանը: Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն նշեց, որ Անկարան «ամբողջությամբ մերժում է» դա, իսկ Թուրքիայի արտգործնախարարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ Բայդենի հայտարարությունը կվնասի երկու երկրների «վստահությանը և բարեկամությանը»: Նաև՝ Անկարայում ԱՄՆ դեսպանը կանչվել է Թուրքիայի արտգործնախարարություն:

Yerkir.am