Իլոն Մասքի նորարարությունը. IT լուրերը` մեկ շարքով

141

Իլոն Մասկի Նեյրոլինք նախագծի հաջողությունները

Մասկը ներկայացրեց իր նոր նեյրոինտերֆեյսի հնարավորությունները։ Պեյջեր անվամբ ինամյա կապիկի մոտ փորձերից մոտ 6 ամիս առաջ էր բարեհաջող անցկացվել նեյրոիմպլանտի ներդրման վիրահատությունը։ Սկզբից արհեստական ինտելեկտին սովորեցրել էին հեռակառավարման վահանակով թվային պինգպոնգ խաղալ և որպես պարգև խողովակով տալիս էին բանանի սմուզի։ Այս ամենի ընթացքում սարքավորումը հավաքագրում էր ուղեղի նեյրոնների ակտիվության տվյալները և սովորում էր կանխագուշակել կապիկի ձեռքի շարժումները։ Տվյալները թարմացվում էին ամեն 25 միլիվայրկյանը մեկ և փոխանցվում էին Bluetooth համակարգով։ Տվյալների ապակոդավորումը, որը իրենից ներկայացնում էր որոշակի նեյրոնների փոխկապակցվածությունը գտնելը, նպատակ ուներ գտնելու կապիկի շարժումների տրամաբանությունը և կանխատեսել դրանք։ Ապա վահանակը անջատեցին համակարգչից և կապիկը սկսեց խաղալ բացառապես մտքի ուժով, այս ամենը կատարվում էր 1024 էլեկտրոդներից բաղկացած համակարգի օգնությամբ, որը կարդում էր կենդանու նեյրոնների ակտիվությունը և վերածում այն գործողության։ Փորձերից հետո Մասկը ցույց տվեց, որ չիպը հեռացնելուց հետո կենդանու ուղեղի աշխատանքին վնաս չի հասցվել։ Փորձերը ցույց են տալիս, որ այս համակարգով կարելի է մտքի ուժով ղեկավարել ԱԹՍ-ներ, պրոտեզներ և այլն։ Այնուամենայնիվ ամենաուշագրավը այն է, որ հնարավորություն է տրվում ուղղակիորեն կապի մեջ մտնել համակարգչի հետ, խուսափելով ժամանակին կիրառվող ծանր և անարդյունավետ սարքավորումների մեթոդները։

Գուգլի ներկայացրած Web XR-ը

Գուգլը ներկայացրեց Web XR-ի նոր հնարավորութունները։ Ընկերության ներկայացրած նորարարությունը թույլ է տալիս չափել շրջակա միջավայրի օբեկտների ծավալը, մակերեսը, հասկանալ անհրաժեշտ հեռավորությունը և վերածել գուգլի նկարները 3d անիմացիայի։ Նորարարության հնարավորություններից մեկը պանդեմիայի պայմաններում թույլ է տալիս ճիշտ պահպանել 2 մետր սոցիալական հեռավորությունը, ճիշտ է այդ ամենի հետ մեկ տեղ պետք է միշտ նայել սմարտֆոնի էկրանին։ Այս ծրագրի օգնությամբ ստեղծված Froom հավելվածը հնարավորություն է տալիս հետազոտել մոլորակը արտասովոր եղանակով,  օգտատիրոջ ուղղած տեսախցիկի անկյունից կախված, Froom-ը կբացի վիրտուալ թունել ընդերքի միջով և ցույց կտա երկրագնդի հակառակ կողմում տեղակայված տարածքը։ Հավելվածը հասանելի է անդրոիդ սմարտֆոնների համար։

Ինժինյուիթի ուղղաթիռի առաջին ինքնուրույն թռիչքը Մարսում

Փոքրիկ ուղղաթիռ ինժինյուիթին ապրիլի 3-ին անջատվել է պերսեվերանս մարսագնացից և ավտոնոմ վիճակոմ ամբողջ գիշեր է անցկացրել կարմիր մոլորակի վրա։ Կարմիր մոլորակում գիշերը ջերմաստիճանը կարող է իջնել մինչև -90 աստիճան, այսպիսի էկստրեմալ ջերմաստիճանները կարող են վատ անդրադառնալ փխրուն և փոքրիկ ուղղաթիռի մեխանիզմների և մարդկոցի վրա, որի քաշը կազմում է ընդամենը 1,8 կգ։ Մարիսի մակերևույթով առաջին թռիչքը նախատեսված է ապրիլի 18-ին։ Առաջին արտամոլորակային ղեկավարվող թռիչքի կարևորությունը՝ որը իրականացվելու է այլ մոլորակի մթնոլորտում, բարդ է թերագնահատել։ Թռիչքի տևողությունը կազմելու է մոտ 90 վայրկյան, ապա սարքավորումը պետք է վայրէջք կատարի վերալիցքավորվելու նպատակով։ Մինչ կարմիր մոլորակ հասնելը ուղղաթիռը ապահով ամրացված էր պերսեվերանսի վրա և պաշտպանված էր Մարսի եղանակով պայմանավորված էկստրեմալ ջերմաստիճաններից։ Այժմ ուղղաթիռը անջատված է պերսեվերանսից և էներգիան ստանում է ներդրված արևային սալիկներից, որոնք անհրաժեշտության դեպքում ապահովվում են սարքավորման ջերմության կայուն վիճակը;