Զինամթերքի վնասազերծման աշխատանքներ կիրականացվեն Մարտակերտի և Ստեփանակերտի հարակից բնակավայրերում

47

Արցախի ներքին գործերի նախարարության ԱԻ պետական ծառայությունից իրազեկում են, որ այսօր ծառայության սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացնելու Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում:

«Միաժամանակ, ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացվում հանրապետության մյուս շրջաններում: Հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքների մասին հավելյալ կտեղեկացնենք SMS հաղորդագրությամբ և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան և կայքէջերով»,- տեղեկացնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ն: