Բայդենի հայտարարությունից հետո Թուրքիան կանխատեսում է մերձեցում Ռուսաստանի հետ

132

Ռուսաստանը և Թուրքիան կարող են մերձենալ 20-րդ դարի սկզբին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչած ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարության ֆոնին: Այս կանխատեսումն է արել թուրքական «Հայրենիք» կուսակցության նախագահ Դողու Փերինչեքը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում:

«Նրա [Բայդենի] հայտարարությունից հետո Թուրքիայի և Ռուսաստանի միջև հարաբերությունները հաստատ ավելի կսերտանան: Բայդենի հայտարարությունը վիրավորական է Թուրքիայի, Ասիայի, Ռուսաստանի ու Չինաստանի համար», ասել է խորհրդարանականը:

Ըստ Փերինչեքի, ամերիկացի առաջնորդի նման հայտարարությունները բացահայտ ցույց են տալիս Թուրքիայի ներկայիս նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարչակազմը տապալելու մտադրությունը: Ապագայում, ինչպես նշում է Փերինչեքը, «Բայդենը կարող է նմանատիպ միջոցներ ձեռնարկել Մոսկվայի և Պեկինի նկատմամբ»: