«Ռուսական ռազմակայանների ստեղծման խնդիրներ չեն քննարկվել։ Կա ՀԱՊԿ շրջանակներում Բելառուսի և ՌԴ-ի հստակ ռազմավարություն»

75

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ հանրապետությունում ռուսական ռազմակայանների ստեղծման խնդիրներ չեն քննարկվել:

«Մենք ոչ մի բազայի մասին չենք խոսել: Ինչո՞ւ բազա ստեղծել Բելառուսում, եթե այն կա Սմոլենսկում՝ երեք րոպեանոց թռիչք դեպի Բոբրույսկ», մեջբերում է Բելառուսի նախագահի խոսքերը շաբաթ օրը БелТА լրատվական գործակալությունը:

Լուկաշենկոյի խոսքերով, Բելառուսը և Ռուսաստանը ունեն ՀԱՊԿ շրջանակներում գործողությունների հստակ ռազմավարություն:

«Մեր բելառուսական բանակի պատասխանատվության ոլորտը արևմուտքն է: Եթե ագրեսիան միայն մեր դեմ է, մենք սկզբում ունենք բավարար ուժեր, որպեսզի այն զսպենք, մինչև Ռուսաստանը կտեղակայվի թիկունքում: Կա երկու կամ երեք բանակ, որոնք պետք է աջակցեն բելառուսական բանակին։ Ահա մեր ռազմավարությունը: Ի՞նչ կապ ունեն բազաները», ասել է Լուկաշենկոն: