Կոտայքի մարզում Lexus-ը վրաերթի է ենթարկել հետիոտնին, վերջինս տեղում մահացել է, վարորդի ինքնազգացողությունն էլ վատացել է նրան օգնություն ցուցաբերելու ընթացքում․ shamshyan.com

76

Այսօր՝ ապրիլի 24-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։

Ժամը 15։30-ի սահմաններում Lexus  RX 330 մակնիշի 19 ՕՕ 555 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 31.4 կմ-ին՝ Չարենցավանի վարչական տարածքում, դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել 60-65 տարեկան տղամարդ հետիոտնի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վրաերթի ենթարկվածը տեղում մահացել է։

Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ վարորդը փախուստի չի դիմել, փորձել է օգնություն ցուցաբերել, սակայն նրա ինքնազգացողությունը վատացել է, ով բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է հիվանդանոց։

Մինչ այդ, սակայն, վարորդն ինքն է ահազանգել ոստիկանություն, հիվանդանոց, ապա՝ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի և մահացածի ինքնությունը։