Ինչպես են իրականացվում պատվաստումները Նյու Յորքում

143

Նյու Յորքի իշխանությունները ուրբաթ օրը պատվաստումները հասանելի են դարձրել քաղաքում ցանկացած անձի համար առանց նախապես գրանցման։ Առաջին անգամ Միացյալ Նահանգների խոշոր քաղաքներից մեկում Pfizer կամ Moderna պատվաստանյութի առաջին չափաբաժինը ստանալու համար պահանջվում է կես ժամից էլ պակաս ժամանակ և լուսանկարով ցանկացած փաստաթուղթ, հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը:

Դեռ փետրվարից Նյու Յորքում պատվաստումները սկսեցին իրականացվել ընդարձակ տարածքներում`մարզադաշտերում, համերգասրահներում և թանգարաններում, որտեղ միանգամից տասնյակ մարդիկ կարող են պատվաստվել: