Էրդողանն ու Ալիևը բանակցություններ վարեցին

207

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը շաբաթ օրը հեռախոսային բանակցություններ են վարել, գրում է Anadolu գործակալությունը:

Կողմերը «քննարկել են համատեղ քայլերը, որոնք Թուրքիան և Ադրբեջանը կարող են ձեռնարկել վերջին իրադարձությունների հետ կապված»:

Այսօր, ավելի վաղ, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը 20-րդ դարի սկզբի իրադարձությունները Օսմանյան կայսրությունում որակել էր որպես «Հայոց ցեղասպանություն»: