Զախարովա․ Ուկրաինան պետք է մտածի պատվաստանյութ, ոչ թե միջուկային զենք ստեղծելու մասին

139

Ուկրաինան պետք է հոգ տանի սեփական քաղաքացիների առողջության մասին՝ փոխանակ մտածի միջուկային կարգավիճակի մասին: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան RT-ի գերմաներեն տարբերակին տված հարցազրույցում:

«Ինձ թվում է, որ Ուկրաինան այժմ պետք է մտածի իր բնակչության պատվաստման մասին: Շատ լավ կլիներ, եթե նրանք պատրաստեին սեփական պատվաստանյութը, այլ ոչ թե միջուկային զենք, որի ուղղությամբ սկսել են մտածել: Պատվաստանյութն այն է, ինչ անհրաժեշտ է Ուկրաինայի ժողովրդին», ասել է նա՝ մեկնաբանելով Գերմանիայում Ուկրաինայի դեսպան Անդրեյ Մելնիկի խոսքերը, ով ավելի վաղ հայտարարել էր, որ եթե Ուկրաինան չանդամակցի ՆԱՏՕ-ին, ապա ստիպված կլինի ինքուրույն ուժեղանալ, և այդ դեպքում պետք է «մտածի իր միջուկային կարգավիճակի մասին»: