Գերմանիայի և Իսրայելի հարաբերությունները հնարավոր են դարձել միայն այն դեպքում, երբ Գերմանիան իր մեղավորությունը ճանաչել է,իրավական և ֆինանսական բոլոր հետևանքները կրել է և շարունակում է կրել մինչ օրս.Անժելա Էլիբեգովա

121

Անժելա Էլիբեգովան ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Ուշադիր եղեք իշխանական քարոզչական նոր նարրատիվին՝ դե նացիստներն էլ էին հրեաներին ցեղասպանել, հիմա լավ են իրար հետ, մենք ինչի Թուրքիայի հետ լավ չլինենք՞:

Ու քանի որ դա տարածողները բութ են և տգետ, իրենք վստահաբար չգիտեն, որ Գերմանիայի և Իսրայելի հարաբերությունները հնարավոր են դարձել միայն այն դեպքում, երբ Գերմանիան իր մեղավորությունը ճանաչել է, պատասխանատվությունը ստանձնել է, իրավական և ֆինանսական բոլոր հետևանքները կրել է և շարունակում է կրել մինչ օրս։

Թուրքիան դա, իհարկե, չի արել։ Հետևաբար նման համեմատությունը ոչ միայն անընդունելի է և անբարոյական, այլ նաև շատ վտանգավոր է հանրային կարծիքի վրա ազդելու տեսանկյունից։

Զգոն եղեք։