Ակիմ Ավանեսով

105

Ակիմ Ավանեսով ( Հովակիմ Հովակիմյան),հայ գեղանկարիչ,որ մեր ազգային ճակատագիրը վրձնեց կարմիր գույնով դեռևս 1914 թվականին՝ սեփական ժողովրդի, մի ողջ ազգի տառապանքը, գլխին եկած զուլումը աշխարհին ցույց տալու, մարդկային գութը շարժելու համար։
Եղեռնը,հայ ժողովրդի և’ ֆիզիկական,և’ հոգևոր կորուստները գեղանկարչին դարձրին իր ժամանակի տարեգիրը. ստեղծելով «Դարից դար» կտավը՝ Ավանեսովը դարձավ Հայոց մեծ եղեռնի թեման աշխարհում առաջինը գեղարվեստական պատկերի միջոցով ներկայացնող հայ արվեստագետը։
Նրա պապերը Ղրիմից էին գաղթել, իսկ ինքը՝ նկարիչը, ծնվել է Նոր Նախիջևանում (այժմ՝ Դոնի Ռոստով) 1883 թվականին։
Սովորոլ է Պենզայի գեղարվեստի վարժարանում, ուսման տարիներին նրա կտավները Ռոստովում արդեն վաճառվում էին։


Ուսումն ավարտելուց հետո վերադարձել Նոր Նախիջևան,դասավանդել տեղի ծխական դպրոցներում,Գոգոևյան օրիորդաց վարժարանում։
Եղել է Նոր Նախիջևանի նկարիչների միության առաջին նախագահը,նմտերիմ է եղել Մարտիրոս Սարյանի հետ։
Նրա «Դարից դար» կտավը ստեղծվել է 1914 թվականին՝ դեռևս շարունակվող հայոց կոտորածների ընթացքում։ Գեղանկարչի մահվանից հետո ՝ 1972 թ. նրա հարազատները կտավը հանձնել են Ռոստովի երկրագիտական թանգարանին, ուր բավականին երկար ժամանակ մոռացության է մատնվել ։
Բայց 2015 թվականին Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցը կտավը, ապրիլի 24- ին ընդառաջ, հանձնել է Հայաստանի ազգային պատկերասրային՝ վերականգնման և ցուցադրության նպատակով։
Գեղանկարչի ստեղծած կտավներից են՝ «Մայր» (1917թ.) «Դոնի կազակները» (1943թ.) «Նալբանդյանի ձերբակալումը», «Իվան դա Մարիա», «Վհուկների գիշերաժողով», «Սիմֆոնիա», «Գրքով աղջիկը», «Ռոստովի կայարանի գրավումը» և այլն: Մահացել է Դոնի Ռոստովում 1966 թվականին։