Վրեժ Կոստանդյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

333

Ապրիլի 20-ին Արցախյան երրորդ պատերազմում զոհված դիպուկահար Վրեժ Արմենի Կոստանդյանը Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով, որը հերոսի հարազատներին է հանձնել Վարդենիսի տարածքային զինվորական կոմիսար Կամսար Հարությունյանը:

Վրեժ Կոստանդյանը 2020թ. սեպտեմբերի 27-ից մասնակցել է Թալիշի-Մատաղիսի ուղղությամբ և մատույցներում` հայրենիքի ազատության և անկախության համար մղված կատաղի մարտերին:

Հոկտեմբերի 13-ին ընկել է մարտադաշտում` միանալով անմահների գնդին:
Վրեժը վայելում էր համագյուղացիների, զինակից ընկերների և հրամանատարության անկեղծ սերն ու հարգանքը:
Հավերժ փա’ռք:

Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ