Սպասվում է առանց տեղումների եղանակ

32

Ապրիլի 26-27-ը՝ հատկապես կեսօրից հետո և գիշերը, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավարևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքում՝

Ապրիլի 26-27-ը՝ կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` մինչև 15-20 մ/վ: Ապրիլի 23-25-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: