Սենատորը՝ Արևմուտքի կողմից ՌԴ-ի և Չեխիայի տարաձայնությունների օգտագործման մասին

39

Ռուսաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների սրման հիմնական նպատակը Արևմուտքի համախմբումն է Ռուսաստանի Դաշնության դեմ: Այս մասին սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է իր Telegram ալիքում:

Նա նշել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմն արդեն իր առջև խնդիր է դրել՝ «ժողովրդավարության դաշինք»-ը: Խնդիրը Մոսկվայի նկատմամբ միասնական քաղաքականություն վարելն է, թեև եվրոպական մի շարք երկրներ դեռ կարևորում են Ռուսաստանի հետ երկխոսության և փոխգործակցության պահպանումն ու ընդլայնումը:

«Ռուսաստանին առաջադրված մեղադրանքների անորոշ բնույթը, բացատրության բացակայությունը, թե դա ինչ պահեստ էր, ինչ էր այնտեղ պահվում և ում համար, ինչ կոնկրետ ապացույցներ կան Ռուսաստանի դեմ․ այս ամենը ցույց է տալիս, որ արևմտյան դաշինքում ոչ մեկին իրականում պետք չէ հետաքննությունը։ Անհրաժեշտ է մեկ այլ բան՝ Արևմուտքի համախմբումը հակառուսական հիմքերով», ասել է Պուշկովը: