Ռուսաստանը խստացրել է համաճարակաբանական հսկողությունը սահմանին

246

Այսօր գերատեսչության ղեկավար Աննա Պոպովան տեսակապի միջոցով նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ կորոնավիրուսի հետ կապված իրավիճակի պատճառով Ռոսպոտրեբնադզորը խստացրել է համաճարակաբանական հսկողությունը սահմանին։

«Մենք ուժեղացրել ենք սանիտարական և կարանտինային վերահսկողությունը սահմանին, այն ավելի է խստացել», ասել է նա:

Պոպովան հավելել է, որ վերահսկողությունը խստացվել է ոչ միայն օդային, այլև ծովային, ավտոմոբիլային և հետիոտնային անցակետերում:

Նա նաև հիշեցրել է, որ մայիսի 1-ից արտերկրից վերադարձած ռուսաստանցիները ստիպված կլինեն երկու անգամ հանձնել կորոնավիրուսի թեստ: Պոպովայի խոսքերով, նման միջոցառումները կկանխեն կորոնավիրուսի մուտացիաների կտրուկ տարածումը: