Պուտինը մեկնաբանել է հանդիպում անցկացնելու վերաբերյալ Զելենսկու առաջարկը

109

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է իր պատրաստակամության մասին`Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն ցանկացած հարմար ժամանակ նրա հետ Մոսկվայում քննարկելու երկկողմ հարաբերությունների հարցերը:

Այդ մասին Պուտինն ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ բանակցությունների ընթացքում: Այսպիսով Պուտինը մեկնաբանել է Դոնբասում հանդիպում անցկացնելու վերաբերյալ Զելենսկու առաջարկը:

Ռուսաստանի ղեկավարի խոսքերով՝ Կիևը վերջերս ձեռնարկել է բազմաթիվ քայլեր, որոնք քայքայում են հարաբերությունները Մոսկվայի հետ, բայց եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ցանկանա հարաբերությունների վերականգնում, Ռուսաստանը դա կողջունի: