Ուկրաինայի մշակույթի նախարարությունը երեխաների համար համասեռամոլության մասին գրքեր է գնել

109

Ուկրաինայի մշակույթի նախարարությունը դպրոցական և մանկական գրադարանների համար ձեռք է բերել ավելի քան հազար օրինակ գրքեր նույնասեռ հարաբերությունների մասին: Այս մասին հայտնել են ուկրաինական լրատվամիջոցները:

«Արքայադուստր + արքայադուստր. երկար ու երջանիկ» կոմիքս-գիրքը, որը խորհուրդ է տրվում 5 տարեկանից բարձր երեխաներին, պատմում է երկու աղջիկների հարաբերությունների մասին, որոնք ավարտվում են նրանց հարսանիքով: Մշակույթի նախարարությունը vesti.ua-ին ասել է, որ կոմիքսների գնումը հաստատվել էր նախկին կառավարության կողմից:

«Անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների քարոզչությունը, որը բարեբախտաբար արգելված է Ռուսաստանում, դարձել է Ուկրաինայի կառավարության պաշտոնական քաղաքականությունը, որը ոչ այլ ինչ է, քան անչափահասների իրական այլասերում», ասել է «Ցարգրադի» կրոնական խմբագրության ղեկավար Միխայիլ Տյուրենկովը: