ՄԱԳԱՏԷ․ Իրանը կրճատել է Նաթանզում ուրանի հարստացման ցենտրիֆուգների թիվը

51

Իրանը կրճատել է ցենտրիֆուգների քանակը ուրանի հարստացման համար Նաթանզի իր ցամաքային օբյեկտում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ վկայակոչելով Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) զեկույցը:

Նշվում է, որ Իրանը ներկայումս օգտագործում է երկուսի փոխարեն մեկ կասկադ IR-6 ցենտրիֆուգներ:

Ավելի վաղ Իրանը Նաթանզի գործարանում սկսել էր ուրանի մինչև 60% հարստացումը: Հանրապետության ղեկավարությունը հայտնել է, որ նման որոշումը ապրիլի 11-ին այդ օբյեկտում կատարված իսրայելական դիվերսիայի պատասխանն է: Իրանի նախագահ Հասան Ռոհանին շեշտել էր, որ հարստացումը կիրականացվի խաղաղ նպատակներով և ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո: