Ձերբակալվել է Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավարը. պաշտպան

113

Սյունիքում Նիկոլ Փաշինյանի դեմ տեղի ունեցած բողոքի ակցիային առնչվող քերական գործով ձերբակալվել է Գորիսի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Արթուր Հայրապետյանը. Tert.am-ին տեղեկացրել է վերջինիս պաշտպան Միքայել Շխիմյանը:

Պաշտպանի խոսքով՝ Արթուր Հայրապետյանը ձերբակալված է խուլիգանության կասկածանքով, կասկածվում է Նիկոլ Փաշինյանի ուղղությամբ ձու նետելու դրվագով:

«Ամենաբսուրդայինն այն է, որ խուլիգանության հոդվածի առաջին մասը նախատեսվում է, որ կալանքի դեպքում պատիժը պետք է լինի մեկ ամիս ժամանակով, հետևաբար՝ չեն կարողանալու խափանման միջոց կալանավորում վերջինիս նկատմամբ ընտրեն, որովհետև առնվազն մեկ տարի ազատազրկում պետք է հոդվածը նախատեսի: Դուրս է գալիս, որ ինքնանպատակ են ձերբակալել, եթե անգամ դատարանը մերժի ձերբակալման բողոքը, 72 ժամը լրանալուց հետո բաց են թողնելու, որովհետև չեն կարող խափանման միջոց կալանք ընտրեն: Պարզապես միտում է պատժողական ձևով անձին ձերբակալեն,եթե դատարանը 72 ժամը ճանաչեց իրավաչափ՝ 72 ժամը լրանալուց հետո անձին բաց են թողնելու»,- մանրամասնել է նա:

Շխիմյանի մյուս պաշտպանյալը գործարար Հայկ Հայրապետյանն է: Նա  ձերբալվել է 3-րդ մասի 1-ին, 2-րդ, և 5-րդ մասով ՝ խուլիգանություն՝ առանձնակի ցինիզմով մի խումբ անձանց կողմից բռնության կիրառմամբ. «Դա որևէ առնչություն չունի դեպքին, նա կռվի մասնակից է և երկու տղաների հետ մասնակցել է պատերազմին»:

Շխիմյանը նշել է, որ մյուս պաշտպանյալ Նարեկ Կարապետյանը քիչ առաջ է  ձերբակալվել.

«Զավեշտակլին կայանում է նրանում, որ Կարապետյանը տեղեկանալով, որ ոստիկանները հետաքրքրվել են իրենով և իր տուն են այցելել, ինքնակամ եկել է Երևան և ներկայացել է Քննչական մարմին, ինքնակամ ներկայանալու արձանագրություն են կազմել, որից հետո ձերբակալել են և հիմքում դրել՝ փախուստի դիմել: Ինչպե՞ս կարող է փախուստի մասին խոսք գնալ, եթե ինքնակամ եկել և ներկայացել քննչական մարմին: Նա խաղաղ ցույցի մասնակից է և որևէ գործողություն չի կատարել, ինչպես բոլորը ներկա է եղել: Բողոք եմ ներակայացրել դատարան, սպասում ենք նիստ նշանակվի»:

Շխիմյանի խոսքով՝ Արթուր Հայրապետյանի, և Հայկ Հայրապետյանի ձերբակալման իրավաչափության վիճարկման նիստը նախնական նշանակված է այսօր գիշերը ժամը 22:00-ին և 12:00-ին:

Tert.am