Թուրքիայի ԱԳՆ. Սիրիայում սպասվող նախագահական ընտրությունները չեն կարող լեգիտիմ համարվել

41

Սիրիայում նախագահական ընտրությունները, որոնք նշանակված են 2021 թվականի մայիսի 26-ին, միջազգային հանրության կողմից չեն կարող համարվել օրինական: Այս կարծիքը ուրբաթ օրը հայտնել է Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Թանջու Բիլգիչը:

«Սիրիայի ռեժիմի [նախագահ Բաշար Ասադի] կողմից 2021 թվականի մայիսի 26-ին հայտարարված նախագահական ընտրություններն անհամատեղելի են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի կողմից ներկայացված ճանապարհային քարտեզի չափանիշների հետ: Ընտրությունները, որոնք գրեթե 7 միլիոն սիրիացիների զրկել են ընտրական իրավունքից, որոնք հեռու են ազատ ու արդարացի լինելուց, չեն կարող միջազգային հանրության կողմից օրինական համարվել», ասել է Բիլգիչը:

Նրա խոսքերով՝ «Թուրքիան կշարունակի աջակցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 բանաձևի հիման վրա սիրիական հակամարտության քաղաքական լուծում գտնելու ջանքերին»: