Զախարովա. Քաղաքականացումը խանգարեց ԵՄ-ին դառնալ պատվաստանյութերի արտադրության առաջատար

34

Եվրոմիության ներսում չափազանց քաղաքականացումը թույլ չտվեց եվրոպական երկրներին դառնալ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի արտադրության առաջատարներ: Այդ մասին RT գերմանական տարբերակին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եկեք իրատես լինենք և ասենք, որ Եվրոմիությունը պարզապես ժամանակ է կորցրել: Նա կարող էր դառնալ առաջատար և՛ պատվաստումների, և՛ պատվաստանյութերի արտադրության մեջ: Բայց այդպես չեղավ: Ինչո՞ւ: Քանի որ քաղաքականացումը կապել է նրա ձեռքերը», ասել է Զախարովան: Նրա կարծիքով, ԵՄ պաշտոնյաները «կապել են իրենց արդյունաբերողների և առևտրային ընկերությունների ձեռքերը»:

Ո՛չ Գերմանիան, ո՛չ Ֆրանսիան, ո՛չ ԱՄՆ-ն չկարողացան «աշխարհին ինչ-որ բան առաջարկել որպես համաճարակը հաղթահարելու մոդել», ասել է դիվանագետը: