Գերմանիան 2020թ․ էներգիայի 46%-ը արտադրել է վերականգնվող աղբյուրներից

107

Անցյալ տարի Գերմանիան արդեն արտադրել է իր էներգիայի 46%-ը վերականգնվող աղբյուրներից և մտադիր է ածուխը հեռացնել էլեկտրիֆիկացումից մինչև 2038 թվականը: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ՝ տեսակապի միջոցով ելույթ ունենալով կլիմայի միջազգային գագաթաժողովում:

Կանցլերը հիշեցրել է, որ Գերմանիան 1990-ի համեմատ արդեն իսկ կրճատել է իր արտանետումները 40%-ով և կշարունակի աշխատել այդ ուղղությամբ: Դա, ըստ նրա, «անհրաժեշտ է համաճարակից հետո տնտեսության զարգացման համար»: