ԱՄՆ-ում ևս մեկ կին է մահացել Johnson & Johnson-ի պատրաստուկով պատվաստվելուց հետո

92

ԱՄՆ իշխանությունները հետաքննում են ևս մեկ կնոջ մահ, ով ստացել էր Johnson & Johnson-ի կորոնավիրուսային պատվաստանյութը: Այս մասին հաղորդում է ABC հեռուստատեսությունը՝վկայակոչելով Օրեգոնի առողջապահության դեպարտամենտը:

Ըստ հեռուստաալիքի, պետական ​​մարմինները ավվելի վաղ ծանուցագիր էին ստացել, որ ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման դաշնային կենտրոնի փորձագետները երեքշաբթի օրը սկսել են հետաքննություն իրականացնել 50-ամյա պացիենտի մահվան դեպքի առթիվ, որը ապրիլի սկզբին պատվաստվել էր Johnson & Johnson-ի պատրաստուկով: Իշխանությունների համաձայն, կինը մահացել է թրոմբի առաջացման արդյունքում: