ԱՄՆ-ն գնահատեց կլիմայի գագաթաժողովում Պուտինի ելույթը

113

Վաշինգտոնը կարծում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կլիմայի գագաթաժողովում առաջադեմ գաղափարներ է հնչեցրել, որոնք թույլ են տալիս երկրներին միավորել իրենց ջանքերը: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի կլիմայի հարցերով հատուկ բանագնաց Ջոն Քերին:

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այլ երկրների ղեկավարներին հրավիրել էր համատեղ վերահսկել բոլոր տեսակի վնասակար արտանետումները: Նա համոզմունք է հայտնել, որ կլիմայի պահպանման համար պայքարը կոչված է միավորելու ամբողջ համաշխարհային հանրության ջանքերը: Նման աշխատանքը լուրջ ներդրումներ կպահանջի կլիմայի ամենակարևոր նախագծերում: