Toyota-ն հայտարարեց նոր ջրածնային շարժիչի մշակման մասին

155

Ճապոնիայի առաջատար ավտոարտադրող Toyota Motor-ը ջերմոցային գազերի արտանետումների կրճատման հայեցակարգի շրջանակներում մշակում է նոր ջրածնային շարժիչ: Այս մասին ասվում է կորպորացիայի կողմից հինգշաբթի օրը տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Այդպիսի շարժիչը սկզբունքորեն նման է բենզինային շարժիչին: Այնուամենայնիվ, բացառությամբ շարժիչի յուղի աննշան սպառումից, այն չի իրականացնի որևէ արտանետում:

Բացի դրանից, ջրածնի այրման գործընթացն ավելի արագ է բենզինային շարժիչի համեմատ, ինչը դրականորեն է ազդում մեքենայի դինամիկայի վրա: