Politico. Եվրահանձնաժողովը պատրաստվում է դատական ​​գործընթաց սկսել AstraZeneca-ի դեմ

116

Եվրահանձնաժողովը պատրաստվում է դատական ​​գործընթաց նախաձեռնել AstraZeneca-ի դեմ պատվաստանյութերի մատակարարման հետ կապված խնդիրների վերաբերյալ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է Politico թերթը:

Ըստ աղբյուրների, հանձնաժողովը չորեքշաբթի օրը այդ հարցը բարձրացրել է համայնքի երկրների ներկայացուցիչների հանդիպման ժամանակ, և մեծամասնությունը հայտարարել է արտադրողի դեմ դատական ​​հայց ներկայացնելուն աջակցելու մասին`կապված խոստացված չափաբաժինների մատակարարման ձախողման հետ։

Այս վարույթի էությունը AstraZeneca-ին պարտավորեցնելն է ԵՄ անդամ երկրներին տրամադրել պայմանագրում նշված պատվաստանյութի չափաբաժինների քանակը: