NASA-ն հայտարարել է Մարսի վրա ուղղաթիռի երկրորդ հաջող փորձարկումների մասին

53

ԱՄՆ ազգային օդագնացության և տիեզերական վարչության (NASA) մասնագետները իրականացրել են Ingenuity ուղղաթիռի երկրորդ հաջող փորձարկումները, որը Կարմիր մոլորակ է հասցվել Perseverance մարսագնացով: Այդ մասին ասվում է ԱՄՆ տիեզերական գործակալության կողմից հինգշաբթի օրը Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ:

Նշվում է, որ ուղղաթիռը «հաջողությամբ ավարտել է իր երկրորդ թռիչքը և լուսանկար է ստացել իր սև-սպիտակ նավիգացիոն տեսախցիկով»: