Փաստն այն է, որ թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է․Արփինե Հովհաննիսյան

82

Կապիտուլյանտը պատերազմի մասնակիցներին շղթայելով փորձում է կանգնել հայելու առաջ ու իր կոմպլեքսները հաղթահարել: Իսկ դրանցից շաաաատ ունի` չծառայած է, թուլամորթ, անհայրենիք, հող հանձնող, մարդկանց հողին հանձնող: Երբ ձեր հոգու նուրբ լարերը հուզվում են շուռնուխցիների բառամթերքից, միացրեք 2018-ի վիդեոները, դագաղները, հայհոյանքները ու վայելեք: Եթե դա էլ չի բավարարում, 2020-ի պատերազմի ստերը հիշեք, 7000 զոհերին հիշեք ու նայեք մարդկանց` իրենց տները վառելու վիդեոները:

Նրանից մեկին են տեղական սաֆարովները հիվանդ վիճակում շղթայել բերել: Հետո այլևս բան մի նայեք, պատկերացրեք, որ դա ձեր ու ձեր հարազատների հետ է կատարվում:

Պատկերացրի՞ք:

Դե հիմա ազատորեն արտահայտեք ձեր կարծիքը կապիտուլյանտի, իր ցեղի, ու իր խուլիգան պատգամավորների մասին:

Հ.Գ. Իրավապահ համակարգի թուրքերը կարող են բռնի կերպով ծնկի բերել իր կյանքը հայրենիքին նվիրած տղերքին, բայց փաստն այն է, որ թուրքի առջև հեզաճկուն ու նազանքով միակ չոքածը կապիտուլյանտն է:

Արփինե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից։