Վազգեն Մանուկյանի ճեպազրույցը կառավարական ամառանոցի մոտ տեղի ունեցած անհնազանդության հավաքին

104

▪️ Կարծում եմ ի տարբերություն մյուս շրջանների, Նիկոլի այցը Սյունիք նախընտրական չէր, այլ կապված էր Սյունիքի վերաբերյալ որոշ փոփոխությունների հետ, որ նա դեռ չի հասցրել իրականացնել հօգուտ Ադրբեջանի:

▪️ Նիկոլը ժողովրդին վախեցնում է պատերազմով, այն ժողովրդին, որը պատերազմի առաջին օրերից հերթ էր կանգնում զինկոմիսարիատներում, որ գնա պատերազմի հայրենիքը պաշտպանելու:

▪️ Քանի դեռ նա Հայաստանի ղեկավարն է Հայաստանը չունի ո´չ ներկա, ո´չ ապագա:

▪️ Եթե Արցախի տարածքները վերցնելը Ադրբեջանի համար պատվի հարց էր, ապա Սյունիքի հարցը ստրատեգիական մեծ նշանակություն ունեցող հարց է:

▪️ Այն ընդունելությունը, որ Նիկոլը ստացավ Սյունիքում դա ժողովրդի բնական ցասումն էր և եթե ինքը փորձի ձերբակալել մարդկանց, ապա պատասխանը կստանա Երևանում:

▪️ Այս պետությունը կառուցվել է տասնյակ տարիների ընթացքում և այն նման է տանկի: Քո ձեռքի տակ է Ազգային անվտանգության ծառայությունը, բանակը. բոլոր կառույցները քո ձեռքեում են և ցանկացած միջակություն, ցանկացած մոծակ, որ նստում է այդ  տանկի վրա,  իրեն նույնացնում է տանկի հետ և իրեն թվում է, թե ինքը շատ հզոր է: Ինքը երկիրը ավերելով այդ տանկը տանում է առաջ:

▪️ Միակ ճանապարհը ամեն գնով այդ մարդուց ազատվելն է: Ես ընտրություններին չեմ հավատում: Եթե ուղղակի վատ ղեկավար լիներ կարելի էր ընտրություններով փոխել վատ ղեկավարին, բայց դավաճանին հանում են զոռով: Այդ պատճառով մի կողմ թողեք ընտրությունները, պատրաատվեք ժողովրդի ցասման միջոցով դուրս շպրտել դավաճանին: