Սյունյաց թունդ ողջու՛յն քեզ, օսմանահպատա՛կ մայոր․ ամո՛թ քեզ, վախկոտ կամակատար․ Ռուբեն Մելիքյան

102

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Երեկ խոստացել էի պարզել Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունում ծառայող այս մարդու անունը՝ հասարակական պարսավանքի ենթարկելու համար։ Եվ ահա – մայոր ԳԵՎՈՐԳ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ։

Հիշեցնեմ, որ նա երեկ գիշերվա հազարին ապօրինաբար ու խաբեբայաբար փաստացի առևանգել էր Մեղրու արժանապատիվ քաղաքապետին՝ ապահովելով նրա տեղափոխումը Երևան։

Սյունյաց թունդ ողջու՛յն քեզ, օսմանահպատա՛կ մայոր։ Ամո՛թ քեզ, վախկոտ կամակատար»։