Սյունիքի թեման պասերով ծախելու է թուրքերի վրա: Ի դեպ, Սյունիքում վիճակը շատ լուրջ է։ ՀՀ քաղաքական օրակարգը այլևս մեր երկրում չի որոշվում. Ալեն Ղևոնդյան

89

Ալեն Ղևոնդյանի ֆեյսբուքյան էջից.

«Սյունիքի թեման պասերով ծախելու է թուրքերի վրա… չասեք չզգուշացրի։

Լեգիտիմ հիմքեր է ուզում ստեղծի, որ

նախ` սյունեցիներին անվանի սեպարատիստ,

հետո պրովոկացիա սարքեն, որ ռազմական գործողություններ սկսեն թորքի կամ ադրբեջանցիների հետ,

մեղադրի դրանում նախկիններին, սյունեցիներին,

հետո իմիտացիոն դիմադրություն կբեմականացնեն։

Ի դեպ, այսօր ահագին մարդ` մեկ գլոբալ տերության ներկայացուցիչ, երկու ռեգիոնալ տերության շահերի պաշտպան գնացել էին հասկանալու Սյունիքի դիմադրության ներուժը…ինչպես նաև հասկանալու ռուսների հնարավոր քայլերի միջակայքը…

Ուկրաինայում եռում է վիճակը… տաքերն ընկնեն կինոները կսկսեն… Իրենց մոտ էլ, մեզ մոտ էլ»:

«Քաղաքականությունը արկածխնդրություն չէ։ Դաշտ մտնելուց առաջ լավ մտածեք։ Կարմիր գծեր կան, իսկ հետո ետ դարձի ճանապարհ չկա։

Ի դեպ, Սյունիքում վիճակը շատ լուրջ է։ ՀՀ քաղաքական օրակարգը այլևս մեր երկրում չի որոշվում։

Ուզում եք երկիրը փրկեք, արեք այն, ինչ արեցին Սյունիքում զուգահեռաբար մի քանի մարզերում. 
Սա քաղ. խորհրդատուի անվճար խորհուրդ չէ, սա մեր կյանքն է»։