Սի Ցզինպին․ Զարգացած երկրները պետք է ուժեղացնեն կլիմայի փոփոխության դեմ պայքարի միջոցառումները

189

«Զարգացած երկրները պետք է ամրապնդեն իրենց ծրագրերն ու գործողությունները կլիմայի փոփոխության դեմ պայքարի ուղղությամբ և ձեռնարկեն կոնկրետ քայլեր` օգնելու զարգացող երկրներին արագացնել իրենց անցումը դեպի կանաչ և ցածր ածխածնային զարգացման», հինգշաբթի օրը հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը ԱՄՆ-ի կողմից կազմակերպված և տեսակոնֆերանսի ռեժիմով անցկացվող կլիմայի միջազգային գագաթաժողովում:

Չինաստանը խստորեն վերահսկելու է ածխի սպառման աճը 2021-2025 թվականներին, իսկ 2026 թվականից սկսելու է այն աստիճանաբար կրճատել, ասել է ՉԺՀ նախագահը: